Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

Վաղն այդ նույն մանդատները որքանո՞վ են պահպանելու իրենց քաղաքական պատկանելությունն ու դիրքորոշումը

Վաղն այդ նույն մանդատները որքանո՞վ են պահպանելու իրենց քաղաքական պատկանելությունն ու դիրքորոշումը
08.06.2026 | 11:08

Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ամփոփված արդյունքների, ինչպես նաև մի շարք հաշվարկների և բանաձևերի կիրառման արդյունքում (ազգային փոքրամասնությունների մանդատների բաշխում, ձայների փոշիացում) Ազգային ժողովի մանդատային պատկերը հետևյալն է․

61 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը,

28 մանդատ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին,

11 մանդատ՝ «Հայաստան» դաշինքին և

5 մանդատ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ ՔՊ ձևավորում է կառավարություն:

Այս թվաբանական դասավորության պայմաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չի բավարարում ընդամենը երկու ձայն՝ երեք հինգերորդ (3/5) մեծամասնություն ունենալու համար և 9 մանդատ 2/3 ունենալու համար:

Հորդորում եմ ընդդիմության ներկայացուցիչներին շտապողական ասուլիսներ չհրավիրել՝ հիմնավորելու համար, թե ինչու են վերցնում մանդատները, և չշտապել հայտարարելու, թե իշխանությունը չունի այսքան կամ այնքան։ Մենք բոլորս հիշում ենք նախորդ ընտրություններից հետո հնչած նմանատիպ հայտարարությունները, հիշում ենք նաև, թե հետագայում ովքեր և ինչպես տարբեր քվեարկությունների ժամանակ աջակցեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Հետևաբար, որպես բարեկամական խորհուրդ, եթե այս պահին ինչ-որ բանի վրա արժե կենտրոնանալ, ապա դա խորհրդարան անցնող ձեր ցուցակների ամրությունն ու այնտեղ հայտնվող պատգամավորների քաղաքական հուսալիությունն է։ Որովհետև խնդիրը միայն մանդատների այսօրվա բաշխումը չէ․ խնդիրը նաև այն է, թե վաղն այդ նույն մանդատներն ու քվեները որքանով են պահպանելու իրենց քաղաքական պատկանելությունն ու դիրքորոշումը։

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ.Գ.

Սա այս պահի թվերի հաշվարկն է: Մնացածի մասին` հերթով:

Դիտվել է՝ 2418

Մեկնաբանություններ